ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԶՈՒՄԱՆ ԳԱՐՈՒՇԻ

 

Արզուման Հարությունյան

 

       

     Արզուման Գարուշի Հարությունյանը ծնվել է 1958 թվականի մայիսի 1-ին Կոտայքի

մարզի Գեղաշեն (նախկինում՝ Հրազդան) գյուղում:

     1965-1975 թվականներին սովորել և ավարտել է Գեղաշենի միջ­նակարգ դպրոցը:

     1975 թվականին ընդունվել է Երևանի ժողովրդական տն­տեսության ինստիտուտ:

     1979 թվականին գերազանցությամբ ավարտել է վերը նշված ինստիտուտի պլանա-

յին-տնտեսագիտական ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում՝ ար-

դյունաբերության պլանա­վորում մաս­նա­գիտությամբ:

     1979 թվականի սեպտեմբերին ընդունվել է աշխատանքի Հայկական ԽՍՀ Աշխա-

տանքի պետական կոմիտեի աշխատանքի գիտական կազ­մակերպման կենտրոնի

աշխատանքային ռեսուրսների բաժնում որպես տնտեսագետ:

     1979 թվականի հոկտեմբերից մինչև 1981 թվականի ապրիլ ամիսը ծառա­յել է

ԽՍՀՄ զինված ուժերում:

     1981 թվականի մայիսից մինչև 1981 թվականի մայիս ամիսը աշխա­տել է Աշխա-

տանքի պետական կոմիտեի աշխատանքի գիտական կազ­մա­­կերպ­ման կենտրոնի

արտադրության ղեկավարման բաժնում որպես ավագ տնտեսագետ:

     1983 թվականի մայիսից մինչև 1984 թվականի մարտ ամիսը Արզուման Հարու-

թյունյանն աշխատել է «Պոզիստոր» ԱՄ «Սիրիուս» գործարանի արտադրատնտե­սա-­

կան բաժ­նում որպես ավագ տնտեսագետ:

     1984 թվականի մարտից զինվորական ծառայության է անցել ՀԽՍՀ պետական

անվտանգության մարմիններում:

     1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայել է

ՀՀ  ՆԳՆ եկամուտների թաքցման դեմ պայքարի 9-րդ հատուկ վարչությունում:

     1992 թվականի դեկտեմբերից մինչև 1996 թվականի օգոստոս ամիսը աշ­խա­տել է

ՀՀ  հարկային տեսչությունում որպես օպերատիվ վարչու­թյան պետի տեղակալ, այ-

նուհետև՝ պետ:   

     1996 թվականի օգոստոսից նա ծառայությունը շարունակել է ՀՀ ազգա­յին անվը-

տանգության համակարգում:

     1999 թվականի օգոստոսից նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության

(ԱԱԾ) Երևանի քաղաքային վարչության պետ:

     2008 թվականի սեպտեմբերին նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական

կոչում:

     2010 թվականի հունիսին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակ­վել է ՀՀ ԱԱԾ

տնօրենի տեղակալ: 

        Ամուսնացած է, ունի 3 երեխա:

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։