ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՅԿ ՌԱԶՄԻԿԻ

 

ՀԱՅԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

Հայկ Ռազմիկ Ստեփանյանը ծնվել է 1955 թվականի մարտի 21-ին Կոտայքի մարզի Գեղաշեն (նախկինում` Հրազդան) գյուղում ` մանկավարժի  ընտանիքում:

1961-62 ուստարում ընդունվել և 1970-71 ուստարում ավարտել է Գեղաշենի միջնակարգ դպրոցը:

1971 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետ և այն ավարտել 1977 թվականին:

1977-79 թվականներին աշխատել է Աբովյանի «Պոզիստոր» արտադրական միավորումում որպես ինժեներ-կոնստրուկտոր:

1979-80 թվականներին սովորել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկի պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) բարձրագույն դպրոցում:

1980-81 թվականներին աշխատել է ՊԱԿ-ի Սմոլենսկի մարզի վարչությունում:

1981-1992 թվականներին ծառայել է ՀՀ ՊԱԿ-ի, այնուհետև Ազգային անվտանգության ծառայության  (ԱԱԾ ) շարքերում:

1992 թվականին աշխատել է ՀՀ  Կառավարությանն  առընթեր հարկային պետական տեսչության, որից հետո պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ)` սկզբում որպես ՊԵԿ-ի  օպերատիվ հետախուզության վարչության Աբովյան քաղաքի բաժնի պետ, հետագայում` 2003-2008 թվականներին, որպես ՊԵԿ-ի Էջմիածնի տարածքային հարկային տեսչության (ՏՀՏ) պետ, Երևան քաղաքի Արաբկիրի 1 և Մաշտոցի ՏՀՏ-ների պետ, Նաիրիի շրջանի ՏՀՏ-ի պետ:

2008 թվականից մինչև օրս աշխատում է ՊԵԿ-ում որպես մաքսատան պետ:

Ամուսնացած է, ունի 2 զավակ:

  • 1
  • 2
  • 3
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: