ԳԱԼՍՏՅԱՆ ՍԻՄԱԿ ՀԱՄԱԶԱՍՊԻ

 

 

            Սիմակ Համազասպի Գալստյանը ծնվել է 1937 թվականի հունվարի 20-ին ՀՀ

Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում (նախկինում՝ Հրազդան):

       1945-1946 ուստարում ընդունվել է Հրազդանի միջնակարգ դպրոց և այն ա-

վարտել 1955-ին արծաթե մեդալով: Նա դպրոցի առաջին մեդալակիրն է:

        1955-1960  թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական

ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-էլեկտրիկի մասնագիտություն: Ուսմանը զուգ-

ընթաց՝ 1958-1960 թվականներին, աշխատել  է Երևանի օդերևութաբանական կա-

յանում գազագեներատորավարի մասնագիտությամբ, իսկ 1960-1968 թվականներին՝

«Հայէլեկտրամեքենա» միավորումում:

        1968-1972-ին եղել է Երևանի կիսահաղորդիչների հատուկ կոնստրուկտորա-

տեխնոլոգիական բյուրոյի փորձարարական կայանի պետ, 1972-1977-ին՝միկրո-

էլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտի էլեկրառադիոչափումների

բազային լաբորատորիայի պետ:

        1968-1973-ին  սովորել է Հայաստանի հասարակական ասպիրանտուրայում:

1983-ին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով տեխնիկական գիտություն-

ների թեկնածուի աստիճան:      

1977-1994-ին աշխատել է կապի գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես

էլեկտրոնային սարքավորումների մշակման բաժնի լաբորատորիայի պետ, զուգահեռ

1985-1990 թվականներին՝ նաև Հայաստանի ճարտարագիտական համալսարանում՝

դասախոսելով «Միկրոմեքենաներ և միկրոպրոցեսորներ» առարկան: 

        1994-1995-ին եղել է ՀՀ կապի նախարարության «ԻՆՖՈԿՈՄ» ՓԲԸ  ուսումնա-

կան կենտրոնի պետ և համակարգչային գրագիտության դասընթացների դասախոս,

1995-1996-ին՝ «ԻՆՖՈԿՈՄ» ՓԲԸ «ԻՆՖՈԿՈՄ-ՍԵՐՎԻՍ» դ/ձ ուսումնական կենտրոնի

պետ, իսկ1996-2006-ին ընտրվել «ԻՆՖՈԿՈՄ-ԹՐԵՅՆԻՆԳ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն:

        2004-ին  աշխատել է «CIT»  բաժնետիրական ընկերությունում՝ որպես դասախոս:

        2005-2006 թվականներին աշխատել է «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» հիմնադրա-

մի դասընթացների համակարգող և մասնագետ, այնուհետև՝ փորձագետ և դասախոս:

        Այս ամենին զուգընթաց տարբեր տարիներին ինֆորմատիկա առարկա է դասա-

վանդել Երևանի թիվ 136, 187 դպրոցներում և այլ տեղերում:

        Սիմակ Գալստյանը կատարել է բազմաթիվ ուսումնասիրություններ էլեկտրոնի-

կայի բնագավառում և ստացել հեղինակային 2 գյուտի վկայական: Ունի 25-ից ավելի

գիտական աշխատություններ, 50-ից ավելի նորարարական առաջարկություններ,

ինչպես նաև «Երկխոսություն համակարգչի հետ» շարքի 13 ձեռնարկ և ուսումնական

գրքեր: Նա հեղինակ է նաև գեղարվեստական 3 գրքերի:

        Աշխատանքային 50 տարիների ընթացքում նա պարգևատրվել է բազմաթիվ մե-

դալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշամեդալներով:

Վաստակաշատ գիտնականը երկարամյա բեղմնավոր աշխատանքից հետո վա-

յելում է իր «ակտիվ» հանգիստը՝ շարունակելով ստեղծագործել և թղթին հանձնել

տարիների իր արթուն հուշերն ու խոհերը, գրելով արձակ և չափածո հետաքրքիր

գործեր: Նրա սուր գրիչն ու միտքը դեռ շատ պիտի աշխատի՝ «կերտելով» իր ու մեր

ժամանակների կյանքը ներկայացնող նորանոր հերոսներ:

 

 

 

 

  • 1
  • 2
  • 3
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: