ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱԶՆԱՐ ԱԶԻԶԻ

 

 

          Ազնար  Ազիզի Հարությունյանը  ծնվել  է  1979  թվականի   մայիսի 9-ին Կոտայ-

քի մարզի Գեղաշեն գյուղում:

      1985-86  ուստարում ընդունվել և 1994-1995 ուստարում գերազանց առաջադիմու-

թյամբ ավարտել է Գեղաշենի միջնակարգ դպրոցը՝ պարգևատրվելով  արծաթե մեդա-

լով: Ուսումնառության տարիներին հումանիտար առարկաների,  հատկապես մայ-

րենի լեզվի նկատմամբ ցուցաբերած սերն ու հետաքրքրասիրությունըմեծ դեր են

ունենում նրա մասնագիտության ընտրության հարցում:

       Ազնար Հարությունյանը 1995-1999 թվականներին սովորել է Երևանի պետական

համալսարանի բանասիրական ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան,

բանասերիհայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:

       2011 թվականին ընդունվել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի մագիստրատու-

րան՝ ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ մասնագիտացմամբ:

       1998-1999 ուստարվանից նա աշխատանքի է անցել հայրենի գյուղի դպրոցում

որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

       2000-2005 թվականներին համատեղության կարգով աշխատել է ՀՀ Կառավարու-

թյանն առընթեր լեզվի պետական տեսչությունում՝ §Հայերենը ոչ հայախոսների հա-

մար»  ծրագրի շրջանակում վարելով հայոց լեզվի դասընթաց:

       Ազնար  Հարությունյանը 2008-2009  ուստարում ստանձնել է Գեղաշենի Ռազմիկ

Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի՝ ուսումնական աշխատանքների

գծով տեղակալի պարտականությունները և  պաշտոնավարում է  մինչ օրս:

 

  • 1
  • 2
  • 3
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: