Հունիսի 1-ը Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում

   1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ն ազդարարվեց որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր:

   Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., որից հետո՝ 1996թ., ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

  Մեր երկրում երեխան առավել սիրված է,պաշտպանված և՛ ընտանիքում(դա յուրաքանչյուր ավանդական հայկական ընտանիքի ամենաբնորոշ հատկանիրներից է),և՛ հասարակության մեջ:

     Մանկական ուրախ ձայներով ու ծիծաղով էր լցված 2017 թվականի հունիսի 1-ի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի բակը:<<Մայրենի>> առարկայից գիտելիքների ստուգում հանձնած 4-րդ ասարանցիները և նախակրթարանի սաները ուրախ տրամադրություն էին ստեղծել ամբողջ բակով՝ այն լցնելով գունավոր կավճանկարով և մանկական երգ ու պարով:

     
Previous Next
  • 1
  • 2
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: