Տարեվերջյան հաշվետու միջոցառումներ նախակրթարանում

           1

            2017 թվականի հունիսի 26-ին Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում անսովոր եռուզեռ էր:Տիրում էր խանդավառ տրամադրություն:Օրվա <<հերոսները>> դպրոցի կրտսեր <<բնակիչներն>> էին՝  նախակրթարանի սաները,ովքեր ավարտական հաշվետու հանդեսով փակում էին իրենց կյանքի ամենալուսավոր էջերից մեկը:

24         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Փոքրիկները թոթով լեզվով և քաղցրահունչ խոսքով ի ցույց դրեցին իրենց ձեռք բերած գիտելիքները մաշտոցյան այբուբենի գաղտնիքների,թվերի զարմանահրաշ աշխարհի,շրջակա միջավայրի մասին:Մանուկների շուրթերից հնչում էին ուրախ երգեր,որոնց զրնգուն հնչյունները թևածում էին դահլիճի կամարների տակ:Նախակրթարանի սաները հանդիսատեսին հիացրին ոչ միայն ասելիքի գեղեցիկ մատուցմամբ,այլ նաև պարարվեստի տարրերին տիրապետելու իրենց կարողություններով և բեմականացված հեքիաթներում ցուցաբերած խաղով:

5 6 7

 

            Փոքրիկները մեծարանքի և գնահատանքի խոսքեր հղեցին իրենց դաստիարակներին, որոնց շնորհիվ կարող են վստահորեն շարունակել իրենց ճանապարհորդությունը գիտելիքների աշխարհում՝ հաստատուն քայլերով ոտք դնելով առաջին դասարան:

 8  9  10

            Նրանք հպարտ էին,որովհետև իրենց այդքան հարազատ դարձած նախակրթարանում սիրելի դաստիարակների՝ Զոյա Գևորգյանի և Նելլի Բադալյանի ջանքերով,ինչպես նաև երգի ուսուցիչ Արմեն Կիրակոսյանի   անշահախնդիր աշխատանքի շնորհիվ էին սերտել աշխարհաճանաչողության առաջին դասերը և հաղորդակից եղել արվեստի տարբեր ճյուղերին(Դիտե՛ք <<Կոմիտասը՝ մանուկների շուրթերով>> միջոցառումը հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=jJ_Z-PSBsuU&feature=youtu.be&t=2914):

            Տոնի վերածված ամառային օրը ուրախությամբ էր համակել յուրաքանչյուր սանի:

11 12

 

            Ուրախություն էր ճառագում նաև ծնողների դեմքերից,քանի որ մանկապարտեզ չունեցող գյուղի համար նախակրթարանի առկայությունը ապահովում է նրանց երեխաների զբաղվածությունը և դյուրին դարձնում ուսումնառությունը առաջին դասարանում՝ նախանշելով սահուն անցում:

            Բարի՛ երթ ձեզ,մեր հրա՛շք փոքրիկներ:

Previous Next
  • 1
  • 2
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: