Հրաժեշտ այբբենարանին

   

      2017 թվականի մայիսի 16-ին Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի 1-ին <<Ա>> (դասվար՝ Աննա Հարությունյան) և 1-ին <<Բ>> (դասվար՝ Նելլի Քոչարյան) դասարանների սաների համար տոն էր՝ հրաժեշտ այբբենարանին: Երեխաները արդեն գիտեն գրել և կարդալ:Միջոցառման ընթացքում երեխաները ներկայացրին հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործունեությանը,նաև գրերի ստեղծման կարևորությունն ու ազգապահպան նշանակությունը,քանի որ դարեր շարունակ հայ ժողովուրդը գտնվել է օտարի լծի տակ,իսկ գրեր ունենալ՝ նշանակում է ինքնուրույնություն և պետականություն:Դահլիճում տիրում էր հեքիաթային,գեղեցիկ մթնոլորտ:
     Դասվարներ Աննա Հարությունյանը և Նելլի Քոչարյանը նշեցին,որ երեխաների հետ աշխատելը հետաքրքիր է,միևնույն ժամանակ՝ շատ բարդ:
    Նրանք լսեցին իրենց ուղղված գովեստի խոսքեր տնօրենի,դպրոցի ուսուցիչների և ծնողների կողմից:Դահլիճից բոլորը հեռացան՝ իրենց հետ տանելով հաճելի և լավ տպավորություններ:
        <<Հրաժեշտ այբբենարանին>>միջոցառումը առաջին դասարանցիների անդրանիկ տոնն էր,որը նրանց առջև բացեց դպրոցական հետագա կյանքի լուսավոր ճանապարհ:

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։