Ուսուցչի օր

Ուսուցչի օրվան նվիրված միջոցառումները ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում

 

2016 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի օրվան նվիրված իրենց կողմից ձևավորված ստենդի մոտ դպրոցի մեծ ու փոքր աշակերտները, աշակերտական խորհրդի անդամների գլխավորությամբ,բարձր տրամադրությամբ և ծափողջյուններով դիմավորեցին դպրոց մտնող ուսուցիչներին:Այնուհետև, հենց նախասրահում, ուսուցչին նվիրված բանաստեղծություններով և երգերով փոքրիկ միջոցառում նվիրեցին նրանց:

Ուսուցիչներն ու իրենց սաները ուսուցչի օրն անցկացրին բարձր տրամադրությամբ: Նրանց շնորհավորանքի անակնկալ միջոցառում էին պատրաստել 12-րդ դասարանի աշակերտները: Նրանք ողջունեցին և շնորհավորեցին բոլորին, այդ թվում և իրենց ուսուցիչներին: Օրն ամփոփվեց ուսուցչի օրվան նվիրված ցուցահանդեսով, որտեղ տեխնոլոգիայի խմբակի(խմբակավարներ՝ Անուշ Քոչարյան,Մարջիկ Վարդանյան) սաները ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները և սիրով դրանց մի մասը նվիրեցին իրենց ուսուցիչներին:

 



Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։