Տյառնընդառաջը Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում

 

2017 թվականի փետրվարի 15-ին Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի 6-րդա դասարանում (դասղեկ՝ և հլգև հեկպատմության ուսուցչուհի Նելլի Հովհաննիսյան) անցկացվեց բաց դաս՝ նվիրված Հայոց առաքելական եկեղեցու գեղեցիկ տոներից մեկին՝ Տյառնընդառաջին։ Դասի սկզբում կատարվեց անդրադարձ եկեղեցական տոներին։ Աշակերտները նշեցին, որ եկեղեցին տարվա օրերը բաժանել է 3 հիմնական խմբերի՝ տերունական, սրբերի
 հիշատակության օրեր և պահքի օրեր, նաև լինում են շարժական և անշարժ տոներ։ Անշարժ տոներից մեկն էլ Տյառնընդառաջն է, որը նվիրված է քառասունօրյա մանուկ Հիսուսին տաճար բերելուն։ Քանի որ մանուկ Հիսուսին ընդառաջ է գնացել Սիմեոն անունով մի ծերունի, աշակերտները պատմեցին նրա կյանքից դրվագներ։ Աստվածաշնչում ասվում էր, որ Սիմեոն ծերունին մի հատված եբրայերենից հունարեն թարգմանելու ժամանակ հանդիպում է «Եվ ահա կույսը պիտի հղիանա և որդի ծնի» նախադասությանը և մտածելով, որ ոչ ոք այն չի հասկանա, ջնջում է։Հաջորդ օրը այդ նախադասությունը ոսկյա տառերով ինչ-որ հրաշքով հայտնվում է նույն տեղում ։ Այդ հատվածը աշակերտները ներկայացրին պաստառի տեսքով։
     Այնուհետև աշակերտները ներկայացրին տոնի իմաստը, խորհուրդը, անվան բացատրությունը։
    
     Տյառնընդառաջ
․ Սիմոեն ծերունու կողմից Տիրոջն ընդառաջ գնալը։ Սիմեոն ծերունին մի տեսիլք է տեսել, ըստ որի՝ չի մահանա, մինչև չտեսնի մարդկության փրկչին։
      Աշակերտները պատրաստել էին Տյառնընդառաջին պատրաստվող ուտեստներ՝ փոխինդե գնդիկներ, աղանձ, գաթա, հալվայի տարբեր տեսակներ, և բաժանեցին ներկա գտնվողներին։
       Աշակերտների շուրթերից հնչեցին ընտանիքին, Տյառնընդառաջին նվիրված երգեր՝ «Թագվորի մեր․․․» և «Տրնդեզ մեր ուրախ․․․» երգերը։ Աշակերտները, կրակի շուրջը պտտվելով, երգեցին «Թագվորի մեր․․․» երգը՝ շրջապատելով հասնացուին ու փեսացուին։ Նրանք արտասանեցին Տյառնընդառաջին նվիրված շարականը։ Այնուհետև աղջիկները պարեցին հայկական ավանդական հարսանեկան պարը, աշակերներից մեկն էլ՝ շալախո։ Վերջում
 աշակերտներից մեկը տեղեկություն հաղորդեց Տյառընդառաջ անունը կրող եկեղեցու մասին, որը գտնվում է ներկայիս Ադրբեջանի կազմում՝ Որդուար քաղաքում։
       Աշակերները նշեցին նաև, որ տոնը նվիրված է երիտասարդ
նորաստեղծ ընտանիքներին, և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Տյառնընդառաջը հաստատվել է իբրև նորապսակների և նորակազմ ընտանիքների օրհնության օր։

 

 

 

 

Previous Next
  • 1
  • 2
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: