"Գեղաշեն"-ը դպրոցականների չեմպիոն

     

«ԳԵՂԱՇԵՆ»  ֆուտբոլային թիմը Հայաստանի չեմպիոն

 

 

  Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի «ԳԵՂԱՇԵՆ»  ֆուտբոլային թիմը մասնակցելով 2015 թվականի ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական 24-րդ մարզական խաղերին՝դարձավ չեմպիոն ու գավաթակիր: Մարզիչներ Հակոբ Անդրեասյանի և Անդրանիկ Թադևոսյանի եռանդուն ջանքերի շնորհիվ պատանի մարզիկները հասան առավելագույն արդյունքի: Բացի չեմպիոնական գավաթից նրանք նվաճեցին ևս մեկ մրցանակ ՝ «Արդարության գավաթը»:
     Տարբեր փուլերում հերթով մրցելով Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզերի հավաքական թիմերի հետ՝ հասան կիսաեզրափակիչ փուլ և 9:1 գերազանց հաշվով դուրս եկան եզրափակիչ ակորդի: Այս վճռական պայքարում պատանիներն իրենց ուժերը չափեցին Շիրակի «Արթիկ» թիմի հետ՝ գրանցելով 5:2 հաշվով հաղթանակը և արժանացան չեմպիոնի տիտղոսի
     Հուլիսի  17-ին մրցանակների հանձնման օրն էր: Դպրոցի բոլոր դասարանների աշակերտներն ու մանկավարժները եկել էին չեմպիոնների հետ կիսելու այդ անսպասելի հաղթանակի քաղցր պտուղները, որովհետև ամեն հաղթանակ բարձրացնում է դպրոցի դարավոր անունն ու այսօրվա վարկանիշը:
      Տնօրեն Նաիրա Բաբայանի շնորհավորանքից և ջերմ բարեմաղթանքից հետո մեդալներն ու գավաթները հաղթած ֆուտբոլիստներին հանձնեց ՀՀ ԿԳՆ դպրոցականների մարզական հանրապետական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը:
       15 մեդալ ու 2 գավաթ հարազատ օջախ բերած աշակերտները դպրոցի տարեգրության մեջ բացեցին սպորտի բնագավառում արդեն բազում հաղթանակների բերկրանքով օծված դասագրքի հերթական  լուսավոր էջը՝ արժանանալով բոլորի պատվին ու հարգանքին: Այս նշանավոր իրադարձությունն անշուշտ կունենա դաստիարակչական ու կրթական մեծ նշանակություն ապագա սերնդի համար:
     Պարտավորեցնող պարգևի արժանացած   ավագ ընկերներին իրենց քաջալերող և ոգևորիչ խոսքով ողջունեցին դպրոցի «Մաշտոց» գրական խմբակի ու «Աժդահակ» պարային համույթի շնորհալի սաները:
     Ե´վ ֆուտբոլիստները, և´ մարզիչները խոստացան պահել այդ պատվավոր մարզական ավարները և վստահ խաղ ցուցադրել ՀՀ ֆուտբոլի պատանեկան առաջնության մեծ ճանապարհով:
  Տեսանյութը կարող եք դիտել կայքի ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ-ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ բաժնից:

Previous Next
  • 1
  • 2
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: