Համաշխարհային բանկի փոխնախագահի այցը նախակրթարան

    2015 թվականի նոյեմբերի 10-ին Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությունը այցելեց Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի նախակրթարան,որը ստեղծվել է <<Կրթության որակ և համապատասխանություն>> երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում:

        Նախակրթարանում ընթանում էին մայրենի լեզվի և ձեռքի աշխատանքի /ապլիկացիայի/ ինտեգրված պարապմունքներ: Խմբասենյակները ձևավորված էին աշնանային թեմաներով՝ աշնանային տարբեր տերևներից,ճյուղերից և մրգերից ապլիկացիաներով: Երեխաների մի մասը պատրաստում էր աշնանային տերևներով կոլաժ,իսկ մյուս մասը՝  մրգային կոմպոզիցիա:

        Պատվիրակության անդամներին զարմացրին սաների անկաշկանդ պահվածքը,սահուն,վարժ խոսքը,աշնանային գունավոր տերևներով և թղթերով  հետաքրքիր աշխատանքներ կատարելու հմտությունները:

        Լորա Թակը շնորհակալություն հայտնեց իրենց կողմից տրամադրված միջոցները նպատակային օգտագործելու,արդյունավետ աշխատանք իրականացնելու համար և դիմելով դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանին՝ հորդորվեց կատարված աշխատանքը դարձնել սկիզբ հետագայում իրականացվելիք աշխատանքների ճանապարհին:

 

Previous Next
  • 1
  • 2
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: