Տարեվերջյան հաշվետվություն

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ             

ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան

միջնակարգ դպրոցում ավանդույթ է դարձել ամեն տարի ապրիլ-

    մայիս ամիսներին տարբեր առարկաներից ու առարկայական խըմ-

    բակների ղեկավարների կողմից կազմակերպել հաշվետու միջոցա-

ռումներ` ամփոփելով ուսումնական տարին:                                

                                           ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ                                         

      2014 թվականի ապրիլի 18-ին կայացավ հետաքրքիր բաց դաս-ցերեկույթ

 «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից՝ նվիրված Հիսուս Քրիստոսի

                  Հարության տոնին՝ Սուրբ Զատկին: Այս միջոցառումը կազմակերպել էր     

          ուսուցչուհի  Նելլի Հովհաննիսյանը, որին մասնակցում էին 5-րդԱ,Բ դա-    

 սարանների  աշակերտները:                                                                 

                     Տոնականորեն էր զարդարված դահլիճը և հիշեցնում էր սրբավայր, որ-

                 տեղ  օրհնված սեղանին կային օրվա խորհուրդը հիշեցնող  պարագաներ:

                 Աշակերտների շուրթերից  հնչեցին Տիրոջը փառաբանող խոսքեր, բանաս-

                  տեղծություններ, երգեր, և թվում էր, թե նրանք երդում էին տալիս դահլիճ-

               խորանի առաջ՝ հավատարիմ մնալ Աստծո պատվիրաններին: Սա ոչ մի-

                այն գիտելիքների ստուգման և ամփոփման դաս էր, այլև մատաղ սերնդի

            մեջ հայրենիքի ապագա պաշտպաններ դաստիարակելու, ինչպես նաև

                  քրիստոնեական հավատին հավատարիմ մնալու սուրբ երդման հանդիսա-

վոր արարողություն:                                                                     

 

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ - ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ 

 

 

 

 

 

Ապրիլի 23-30-ը դպրոցի միջանցքներում եռուզեռ էր. բոլորին հիացրել էին պա

տանի նկարիչների և ոսկի ձեռքեր ունեցող աշակերտների ստեղծած բազմանմուշ

աշխատանքները:

«Տեխնոլոգիա» և «Կերպարվեստ» առարկաների ուսուցիչներն ու խմբակների

ղեկավարները կազմակերպել էին տարեվերջյան գեղեցիկ ու անկրկնելի ցուցահան-

դես, որտեղ ներկայացրել էին այդ խմբակներում ընդգրկված 31-40 տաղանդավոր

խելացի և շնորհալի աշակերտների նկարներն ու ձեռքի աշխատանքները:

Սրահը վերածվել էր  գույների կախարդական աշխարհի, և յուրաքանչյուր մաս-

նակցի հոգում ծնվում էր գեղեցիկի հետ շփվելու, արվեստի մեջ խորանալու յուրա-

հատուկ զգացում: Փոքրիկ սաներն իրենց  ճկուն մտքի և ստեղծագործ նուրբ մատների

ամենամյա «պտուղները»  ցուցադրել էին  առանձնակի սիրով ու բարեխղճությամբ:

Տեխնոլոգիա առարկայից  ներկայացված էին ասեղնագործ, հելունագործ, գոբե-

լեն և հուլունքներով կատարված ինքնատիպ աշխատանքներ, որոնք տարվա ընթաց-

քում ղեկավարել և ցուցահանդեսի օրը ներկայացրել էին ուսուցչուհիներ Մարջիկ

Վարդանյանը և Անուշ Քոչարյանը, իսկ նկարչական ուշագրավ աշխատանքներին

հետևել ու աշակերտների և ուսուցիչների դատին էր ներկայացրել կերպարվեստի

ուսուցիչ Արտաշես Հովհաննիսյանը:

Հնչում էր մեղմ երաժշտություն, և նրա հոգեպարար ձայնի տակ այցելուները

հանգիստ վայելում էին մանուկների հոգում ծնված արվեստի փայլուն նմուշները:

Արվեստն ու արհեստը ներդաշնակորեն միահյուսվել էին ու դարձել մանկական

հոգու ցուցադրության բաց թանգարան:

                                                 ԴԱՐԱԿԱԶՄԻԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻ ԾՆՈՒՆԴԸ

      2014 թվականի մայիսի 15-ին տեղի ունեցավ դպրոցի «ՄԱՇՏՈՑ» գրական

խմբակի տարեվերջյան հաշվետու միջոցառում-մրցույթը՝  նվիրված հայ մտքի

երկու հանճարեղ գլուխների՝ Համո Սահյանի և Հովհաննես Շիրազի ծննդյան

100-ամյակներին:

             Խմբակի սաները բաժանվել էին 2 մասի ու կրում էին «ՍԱՀՅԱՆ» և «ՇԻՐԱԶ»

        անունները: Թիմերի ավագները՝ 12-րդ դասարանների աշակերտներ Վահե Համ-

        բարձումյանն ու Սահակ Սարդարյանը, ողջունեցին միմյանց ու ներկայացրին

        մասնակիցներին, որից հետո սկսվեց աշխույժ ու հետաքրքիր պայքար 2 թիմերի

        միջև: Մրցութային ելույթները գնահատելու համար ընտրվել էր մրցատյան

        (ժյուրի)` կազմված 5 հոգուց:

              Մրցույթը բազմաբովանդակ էր և լայն ընդգրկում ուներ:  Այն անցավ բանաս-

         տեղծության ու երգի ղողանջի ներքո, և հանդիսատեսը, 2 ժամ խորասուզված

         բանաստեղծների հոգու աշխարհը, վայելեց շնորհալի սաների երգն ու ասմուն-

         քը: Վերջում ավագները պատասխանեցին նաև բլից հարցերի:

              Երաժտության հարցում նրանց օգնել և նվագակցում էր երաժշտության

         ուսուցչուհի Մարիամ Բաբայանը:

             Մրցույթ-միջոցառումն ավարտվեց 197-194 հաշվով, և հաղթեց «ՇԻՐԱԶ» թիմը:

         Ժյուրիի նախագահը՝ դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանը, արդյունքներն ամփո-

         փելուց հետո բոլոր մասնակիցներին հիշեցրեց, որ հավաքած միավորները հա-

         մարյա հավասար են, 2 թիմի մասնակիցներն էլ ակտիվ էին ու լավ պատրաստ-

         ված, բայց արժանավոր հայ և հայրենասեր քաղաքացի դառնալու առաջին գրա-

         վականը մայրենի լեզու և գրականություն լավ իմանալն է:

       Խմբակի ղեկավարը՝  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար

  Ղազարյանը, միջոցառման  ավարտին շնորհավորեց իր խմբակի բոլոր սանե-

         րին` հերթական միջոցառմանն  ակտիվորեն  մասնակցելու համար: Նա շնոր-

         հավորեց 12-րդ դասարանների  աշակերտներին դպրոցն  ավարտելու կապակ-

         ցությամբ և ասաց, որ սա նրանց  վերջին ելույթն էր խմբակի կազմում:

         Առանձնակի շնորհավորեց խմբակի ավագ  Վահե Համբարձումյանին. նա միշտ

         էլբարձր է պահել դպրոցի պատիվը՝  մասնակցելով մարզային, հանրապետա-

         կան մրցույթ-փառատոների: Գուսան  Հայկազունի «Հայկազունք» խմբի հետ նա

         հասել է Արցախ, եվրոպական մի քանի երկրներ և շատ բեմերում, բարի ժպիտն

         աչքերում, իր քաղցր ու գրավիչ  թավշյա ձայնով  հնչեցրել է հայկական քաղց-

         րաբառ երգը: Վահեն ուր էլ գնացել,  տարել է իր հետ գեղաշենյան բնության 

         թարմությունն ու իր պատանեկան հոգու  ջերմությունը: Նա եղել ու այսուհետ

         էլ մնալու է մեր սանը:

              Այսօր հաղթեց ոչ թե մի թիմը, ու պարտվեց մյուսը, այլ հաղթեցին հանճար-

         ները, որոնք անմահ են ու  քայլում են մեզ հետ միասին և գնալու են դեպի

         դարերը: Շահեցին մաշտոցականներն ու հայ ժողովուրդը՝  կողքին ունենալով

         այսպիսի մեծություններ:

 

                                                                                   

ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ  «ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՀԱՆԴԵՍ»

 

Մայիսի 23 – ին  3-րդԲ  դասարանի աշակերտները լարված և հուզված էին. այդ օրը նրանք ամփոփում էին տարվա ընթացքում իրենց սովորածն ու յուրացրածը: Նախորդ տարիներին կազմակերպած մայրենիի և ռուսերենի տոներին ավելացավ ևս մեկը՝ գերմաներենի տոնը, որը կոչվեց ,,Fibelfest,, («Այբբենարանի հանդես»): Երեխաները գերմաներենով անթերի ու սահուն արտաանեցին գեղեցկիկ բանաստեղծություններ, այբուբենը,  երգեցին մանկական երգեր և բեմականացրին փոքրիկ հեքիաթներ՝  ,,Einigkeit macht stark,, («Միասնությունը ուժ է») և ,,Rotkappchen,, («Կարմիր գլխարկը»): 

Գերմաներենի   ուսուցչուհի Մարինե Քոչարյանի կարծիքով ինքը հասել էր իր նպատակին. բոլոր աշակերտները արդեն տառաճանաչ  են, և ճիշտ ու  արտահայ-

տիչ են արտասանում բառերը, ունեն նախնական գիտելիքներ Գերմանիայի և գերմանախոս պետությունների մասին:

      Այն ուսանելի միջոցառում էր և տպավորիչ  ազդեցություն թողեց ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների ու ծնողների վրա:   

              

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։