2017 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հիշարժան և անկրկնելի իրադարձություն,որին ներկա էին ՀՀ Կոտայքի մարզպետի օգնական Հերմինե Ադամյանը,կրթության,մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի  առաջատար մասնագետ Հասմիկ Թադևոսյանը,Աբովյանի և Եղվարդի տարածաշրջանի քրիստոնեական դաստիարակության պատասխանատու Ջուլիետա Ասատրյանը, հյուրեր ծնողներ:ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի 2017 թվականի  սեպտեմբերի 28-ի հրամաններն իրողություն դարձնելու առաքելությամբ դպրոցում էին ՀՀ ԿԳՆ-ի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Արմեն Ոսկանյանը և ՀՀ դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը:

 Ա.Պետրոսյանը դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Անդրանիկ Թադևոսյանին մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության և սպորտի մասայականացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրեց  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվոգրով:

Դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանը կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով:

              

    ՍՐՏԻ ԽՈՍՔ ՍԻՐԵԼԻ ՏՆՕՐԵՆԻՆ

     Մանկավարժն  իր  գործի  նվիրյալն  է :

Մի  առիթով  Հ. Թումանյանն  ասել է ,որ  երջանկության  աղբյուրը  մարդու  սիրտն է: Եվ  մեծ  ու  հարուստ  սիրտ  ունեցող  մարդը  կարող  է վշտանալալեկոծվել, բայց  երբեք  չչարանալ: Ասվածն  ավելի  է  իմաստավորվում, երբ  խոսքը  վերաբերում  է  դպրոցի  տնօրեն  Նաիրա  Բաբայանին:

     Իր  ղեկավարելու  տարիներին  Նաիրա  Բաբայանը  ոչ  միայն  պահպանելայլև  հարստացրել  է  դպրոցի  լավագույն  ավանդույթները: Որպես  մանկավարժ  և  տնօրեն ՝  նա  կերտել  է  իր  դիմագիծըՈՒնի  աշխատանքի  իր  ձեռագիրը  և  հաստատուն  սկզբունքները: Բարձրաճաշակ, գեղագետի  նրբանկատություն  և  հարուստ  ներաշխարհ  ունեցող  տնօրենը  դպրոցում  ստեղծել  է  հանդուրժողականության  և  փոխըմբռնման  մթնոլորտորտեղ  իշխում  են   գեղեցիկն  ու  բարին, վսեմն  ու  սքանչելին: Նա  հայրենասերի  և   քաղաքացու  հրաշալի   կերպար  է: Առաջնորդվելով  աշխատանքում  առաջինը  լինելու  նշանաբանով՝ սիրված  տնօրենը  իր  օրինակով  ոգևորում  և  պարտավորեցնում  է  մանկավարժներին   և  աշակերտներին: Նա  հմուտ  ղեկավար էբարի  ընկեր  և  մեծ  սրտի  տեր  անձնավորություն,   որի  երջանկության  ակունքները  ապրած   տարիների  մեջ  են, իր  սաների  հաջողություններում  և  լուսավոր  ապագայի  սպասումներում:

                                                                                             

        Հարգարժան   տիկի´ն  Բաբայան,   մեր  սիրելի´ տնօրեն  և  գործընկերայսօր՝  Ձեր  կյանքում նշանակալից  այս  օրըմանկավարժական  կոլեկտիվի  անունից   շնորհավորում  ենք  Ձեզ՝  մաղթելով  նորանոր  հաջողություններ  Ձեր  բոլոր  նախաձեռնություններում: Հպարտ  ենքոր  աշխատում  ենք  Ձեզ  հետ: Եղե´ք  առողջապրե´ք   երկար  ու  երջանիկ, շարունակե´ք  արարել  և հարստացնել  մեր  դպրոցի  կենսագրությունը  Ձեր  նվաճումներով:

                                                

Previous Next
  • 1
  • 2
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: