Հրաժեշտ դասվարին

2018թ-ի հունիսի 6- ին ջերմ ու հուզիչ մթնոլորտ էր տիրում Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճում։ Իրենց սիրելի դասվարին հրաժեշտ էին տալիս 4-րդ 《Բ》դասարանի աշակերտները։ Միջոցառումը կազմակերպել էր դասվար Հայաստան Սարգսյանը։ Աշակերտները մեծ պատասխանատվությամբ, ջերմությամբ ու սիրով խոստացան իրենց ուսոիցչուհուն՝ միշտ հետևել նրա խորհուրդներին, կիրառել նրա տված գիտելիքները հետագա ուսումնառության տարիներին։ Նրանք թաց աչքերով երգեր, պարեր, սիրո ու շնորհակալական խոսքեր ձոնեցին իրենց ուսուցչուհուն , ով չորս տարի շարունակ կրթել ու դաստիարակել է նրանց, ինչպես երկրորդ մայր։

Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: