Բաց դաս գերմաներենից

Մայիսի 23-ին 4-րդ <<Ա>> դասարանում բաց դաս էր գերմաներենից՝ուսուցչուհի Հայկուհի Մանուկյանի նախաձեռնությամբ:Դասին ներկա էր Վալերի Բրյուսովի օտար լեզուների համալսարանում և Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում իր պրակտիկան անցկացնող Վիեննայի համալսարանի ուսանող Կառլա Ռուբռեխթը,ով աշխատում է <<Գերմաներենի ուսուցումը հայկական դպրոցներում>> թեմայով աշխատության վրա:


Երեխաները գերմաներենով նկարագրեցին, թե ինչպիսի եղանակ էր այդ պահին:
Ապա մտագրոհի միջոցով գերմաներենով անսխալ ներկայացրին ինչպիսին կարող է լինել եղանակը (neblig, windig; Es regnet,…) տարվա եղանակները, ամիսները (քանի օր և շաբաթ ունի), շաբաթվա օրերը:
Դասին ներկա էր նաև Հանս նապաստակը, ով կազմակերպեց խմբային աշխատանք: Երեխաները նկարագրեցին Հանսի տարբեր եղանակներին արված նկարները,արտասանեցին յուրաքանչյուր եղանակին նվիրված բանաստեղծություններ, երգեցին 4 եղանակներին նվիրված <<Գարուն, ամառ, աշուն, ձմեռ>> <<Frühling, Sommer, Herbst und Winter>> երգը:
Հանսը ներկայացրեց իր այգին, որտեղ շատ մրգեր և բանջարեղեններ կան, իսկ աշակերտները թվարկեցին դրանք առանց վարանելու:
Երեխաները տարվա ընթացքում նկարել էին եղանակների, տեղումների նկարներ,որի հիման վրա ուուցչուհին կազմել էր տեքստ՝ բառապաշարը ամփոփելու նպատակով:


ՈՒսուցչուհին կարդաց անծանոթ տեքստը, իսկ երեխաները լսելով բառերը և արտահայտությունները ցուցադրեցին համապատասխան նկարները:
Քանի որ երեխաների ոգևորությունը շատ մեծ էր, երգեցին նաև տարվա ընթացքում սովորած Հարության տոնին նվիրված <<Ostern>>, <<Osterhase>> երգերը:
Դասը եզրափակվեց ուսուցչուհու խոստացած անակնկալով. աշակերտները ստացան էջանշաններ և գերմաներենի ուսուցչուհի Հայկուհի Մանուկյանի կողմից Ավստրիայից հենց այդ նպատակով բերված նվերներ:

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։