Վահրամ Փափազյան- 130՝ «Հայոց մեծերը» շարքից

ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում մայիսի 15-ին
6-րդ «բ» դասարանի դասղեկ Արուսյակ Դավթյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում «Հայոց մեծերը» շարքից՝ նվիրված հայ ականավոր դերասան, մեծ ողբերգակ Վահրամ Փափազյանի ծննդյան 130-ամյակին և մահվան 50-ամյակին:
Միջոցառման մասնակիցները ներկայացրին Կովկասի երեք հանրապետությունների՝ Ռուսաստանը նվաճած ժողովրդական արտիստ, գրող, հայ բեմի վարպետ Վահրամ Փափազյանի կյանքն ու ստեղծագործական ուղին:

 


Միջոցառման ընթացքում լուսաբանվեցին մեծ լեգենդի անձնական կյանքն ու հուշագրությունները՝ մեջբերումներ կատարելով նրա մտքերից:
Միջոցառման ավարտին աշակերտները իրենց խոնարհումը բերեցին մեծ դերասանի վաստակին, ով մինչև կյանքի վերջին շունչը կերտեց բազմաթիվ դերեր՝ հոգու խորքում փայփայելով մի նվիրական իղձ՝ հոգին ավանդել բեմում:


Աշակերտներից մեկը հնչեցրեց մեծ արտիստի պատգամը. « Աշխարհի ո՛ր անկյունում էլ որ լինես, մի՛ մոռանա հայրենի տունդ: Թո՛ղ շնորհները, որոնցով միշտ հարուստ է եղել հայ անհատը: Փառքդ տարածիր քո ցեղի վրա, և ինչպիսի փառապսակ էլ դնի կյանքը հպարտ ճակատիդ, ընդունի՛ր այն որպես ավանդ քո ժողովրդից և բազմապատկելով այդ հարյուր տոկոսով՝ վերադարձրո՛ւ նրան, ով տվեց քեզ այդ շնորհը քո ծնած օրից...»:
Միջոցառման ընթացքում հնչեց Օթելլոյի մենախոսությունը 9-րդ դասարանի աշակերտ Նարեկ Ավետիսյանի կատարմամբ, որով նա ներկայացել էր Վահրամ Փափազյանին նվիրված մրցույթ-փառատոնին և ավագ տարիքային խմբում գրավել 3-րդ պատվավոր տեղը՝ արժանանալով պատվոգրի:

Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: