ՀԱՅ ԵՐԳԻ ԱՆԼՌԵԼԻՆ

 

      

    Նոյեմբերի 28-ին Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգդպրոցում հերթական միջոցառումն էր՝ նվիրված անմահ Կոմիտասի ծննդյան150-ամյակին: Այն կրում էր «ՀԱՅ ԵՐԳԻ ԱՆԼՌԵԼԻՆ» խորագիրը
Միջո­ցառման կազմակերպիչ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհ­­ար Ղազարյանի ղեկավարած «Մաշտոց» գրական խմբակի սաները երկար էին նախապատրաստվել հեղինակի կյանքն ու ստեղծագործությունը բազմա­կողմանիորեն, լայն ու ընդգրկուն ներկայացնող այս միջոցառմանը: Նրանցից յուրա­­քանչյուրը յուրովի էր ներկայացնում իր Կոմիտասին՝ հայ երգի անլռելիինԱյո´, Կոմիտասը մեր անլռելին է, հայոց բոլոր եկեղեցիների զանգակատուն-խորանը
                Կոմիտասի անունը կրող մի ամբողջ հայ ժողովուրդ, որը նրան ծնել ու հանճար է կերտել, 2019 թվականը հռչակեց Կոմիտասի տարի, որ նա տուն գար ու դառնարմերը, հայոց ազգայինը, որ հայոց բոլոր եկեղեցիները միաձայն պատարագեիննրան ու կոչեին Ամենայն Հայոց Երգահան, քանզի նա է մեր երգերի անցյալն ուներկան, մեր գալիքը, իր տվածն իրեն տալիքը, մեր երգերի մոմն ու խունկը, հայմեղեդու ակն ու ունկը:
150-ամյա հոբելյարը հանդիսատեսին ներկայացավ իր ծնունդից մինչև մահ, որբուկ Սողոյից մինչև հանճարեղ Կոմիտաս:
                   Միջոցառման սկզբից մինչև վերջ դահլիճում հնչում էր Կոմիտասի ձայնըԴպրոցի երգչախմբի սաներն էլ իրենց գեղեցիկ կատարումներով գրավեցին բոլորին ՝ հնչեցնելով կոմիտասյան երգերը: Միջոցառումն ավարտվեց Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիայիշրջանավարտ, դպրոցի երգ-երաժշտության ուսուցիչ և երգչախմբի ղեկավարԱրմեն Կիրակոսյանի «Ձա´յն տուր, ո´վ ծովակ» երգի հրաշալի կատարմամբ, կարծես Կոմիտասն ինքն էր շրջում դահլիճումՎերջում մաշտոցականները Կոմիտասին նվիրված հետաքրքիր ակրոստիկոս-բանաստեղծության մեկական տողով եղրափակեցին այն:

anl5

 

 

Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: