Հերթական հաղթանակը արդեն կիսաեզրափակչում

   

Այսօր 2018 թվականի հուլիսի 13-ին , Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացավ ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների մարզական խաղերի կիսաեզրափակիչը` <<ֆուտբոլ>> մարզաձևից:
ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի <<Գեղաշեն>> թիմը, որը ներկայացնում է Կոտայքի մարզը, ուժերը չափեց Երևան քաղաքի հավաքականի հետ: 


Խաղն ավարտվեց մեր տղաների վստահ հաղթանակով` 4:1 հաշվով:
Վաղը` հուլիսի 14-ին, ժամը 10:00-ին , Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կկայանա ՀՀ դպրոցականների ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղը Արցախի հավաքականի` <<Լեռնային Արցախ>>-ի հետ:
Շնորհավորում ենք մեր տղաներին և մարզիչներին, ցանկանում հաղթական ելքով չեմպիոնական խաղ վաղվա պայքարում:

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։