Այբբենարանին նվիրված միջոցառումներ դպրոցում

 

   

2018 թվականի մայիսի 3-ը Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում տոնական էր։ Օդն հագեցած էր առաջին դասարանցիների ջերմությամբ, ուրախ տրամադրությամբ, ժպիտներով և ամենակարևորը հայերենով, հայ խոսքով ու երգով։ Օրը խորհախորհուրդ էր նաև նրանց դասվարների համար. իր աշխատանքային կենսագրության մեջ տառաճանաչության առաջին դասերով բեմ բարձրացրած սաների հուզմունքով համակված Տաթևիկ Բագրատյանի և փորձառու , ևս մեկ սերնդի հույզերով լցված Արմենուհի Սարգսյանի համար ։

   

 

Տոնական զարդարված բեմիցփոքրիկները 《մեծավարի 》 ներկայացրին հայերենի , հայ գրի դերը իրենցից յուրաքանչյուրի, ամեն մի հայի, մեր Հայաստան հայրենիքի համար, գիտելիք ձեռք բերելու կարևորությունը յուրաքանչյուր մարդու համար։

Ասմունքը, ճիշտ ընտրված և հրաշալի կատարված երգերը, ազգային պարը ամբողջական և լիարժեք դարձրին մեր սաների ասելիքը, իսկ հեքիաթի հերոսները օգնեցին շատ պարզ, մանկական ասելիքով հասկանալ Այբբենարանի նշանակությունը, գտնել այն և հանձնել մանուկներին։

   



Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։