Փառատոնի հաղթական ավարտը

<<Համագործակցություն>> փառատոնի հաղթական ավարտը

2018 թվականի նոյեմբերի 3-ից 9-ը ՌԴ Պերմ քաղաքում անցկացվեց ԱՊՀ երկրների դպրոցականների <<Համագործակցություն>> փառատոնը:

Փառատոնի կազմակերպիչներն են ԱՊՀ-ի գործադիր կոմիտեն, ՌԴ սպորտի նախարարությունը, ՌԴ կրթության նախարարությունը, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, Համալսարանական սպորտի ֆեդերացիան:

   
 

Փառատոնին մասնակցեցին 800 մարզիկներ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից,Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենիայից, Ուկրաինայից, Ուզբեկստանից:

Հայաստանի Հանրապետության թիմը կազմված էր յոթ մարզաձևերը՝ մինի-ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, 3X3 բասկետբոլ, սեղանի փենիս, բադմինտոն, շախմատ ներկայացնող դպրոցական մարզիկներից, նրանց մարզիչներից: Թիմը գլխավորում էր ՀՀ ԿԳ նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանը: Փառատոնն անցկացվեց բարձր կազմակերպվածությամբ, բացման և փակման հրաշալի, գունեղ արարողակարգերով:Մեր մարզիկները հանդես եկան վերելքով, մեծ պատասխանատվությամբ: Հատկապես բարձր արդյունք ցուցաբերեցին շախմատիստները, թենիսիստները: Ընդհանուր հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականը:

   

Շնորհավորում ենք բոլոր մարզիկներին, մարզիչներին, հատկապս մեր դպրոցի մինի-ֆուտբոլի թիմի ֆուտբոլիստներին և նրանց մարզիչ Անդրանիկ Թադևոսյանին, պատվիրակության ղեկավար Արկադի Պետրոսյանին, դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիային՝ ի դեմս ղեկավար Արա Մեհրաբյանի, մասնակից դպրոցների տնօրենություններին մեծ հաղթանակի կապակցությամբ:

Ցավալի է, որ մեր երկրի ոչ մի հեռուստաընկերություն, լրատվական գործակալություն և լրագրող չլուսաբանեցին այդ հաջողությունը: Նրանց կոչ ենք անում փնտրել ոչ միայն ինտրիգային իրավիճակներ, դպրոցը, ուսուցչին ու դպրոցում իրականացվող աշխատանքները փնովողներին, այլև տեսնել և գնահատել այն անմնացորդ աշխատանքը, որը կատարվում է շատ դպրոցներում՝ իրենց աշխատանքի անմնացորդ նվիրյալների ջանքերով:

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։