ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

     ՀՀ Կոտայքի մարզի «Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է առաջին դասարանցիների ընդունելություն:

   Դպրոցի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները,որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ(2012 թվականին ծնված երեխաներին):

   Ընդունելությունը կազմակերպվում է հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը՝ ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից,ժամը 1000-ից 16 00-ն:

   Երեխային դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է.

1.դիմում հաստատության տնօրենի անունով

2.ծննդյան վկայականի բնօրինակն ու պատճենը

3.տեղեկանք բնակչության պետական ռեգիստրում

   հաշվառված լինելու մասին

4.երկու լուսանկար՝ 3x4 չափի

5.տեղեկանք երեխայի առողջության

   մասին(սպասարկող բուժհաստատությունից)

6.ծնողի անձնագրի բնօրինակը և պատճենը:

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։