ԴԱՎԹՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՄԻՍԱԿԻ

ՌՈԲԵՐՏ  ԴԱՎԹՅԱՆ

 

          Ռոբերտ Միսակի Դավթյանը ծնվել է 1940 թվականին  ՀՀ Կոտայքի մարզի

Գեղաշեն (նախկինում՝ Հրազդան) գյուղում:

         1958 թվականին ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ նա ընդունվել է Երևա-

նի գյուղմեխանիզացիայի և էլեկտրաֆիկացիայի տեխնիկումը, որն ավարտել է1962-

ին  և ստացել տեխնիկ-էլեկտրիկի որակավորում: Աշխատել է Աբովյանի էլցանցում

որպես տեխնիկ-էլեկտրիկ:

        1964 թվականին ընդունվել և 1969-ին ավարտել է Երևանի անասնաբուծական-

անասնաբուժական ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետը: Ավարտելուց

հետո  աշխատել է Գեղաշենի կոլտնտեսությունում որպես ֆերմայի վարիչ:

1971 թվականին տեղափոխվել է Գառնի գյուղ, աշխատել սովխոզի գլխավոր

զոոտեխնիկ:

        1972 թվականին Ռոբերտ Դավթյանն աշխատանքի է անցել հայկական անաս-

նաբուծության և կերարտադրության գիտահետազոտական ինստիտուտում որպես

ավագ գիտաշխատող: Այդ տարիներին նրան հանձնարարվել է ուսումնասիրել խոր-

դենին՝ որպես կարևորագույն  բույս և հումք՝ կերարտադրության համար:

         Երկար տարիների ընթացքում կատարած ուսումնասիրությունների հիման վրա

նա գրել է թեզ՝ «Խորդենու վերամշակումից ստացված թափոնը որպես կարևոր անաս-

նակեր» թեմայով: Այն պաշտպանել է 1980 թվականին՝ ստանալով գյուղատնտեսա-

կան գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

        Նրա կատարած գիտական ուսումնասիրությունները տվել են իրենց ցանկալի

արդյունքը և կիրառվել գյուղատնտեսության բնագավառում՝ որպես կարևոր խթան

այդ ճյուղի զարգացման համար:

        Որտեղ էլ աշխատել է Ռոբերտ Դավթյանը, եղել է սկզբունքային, գիտակ, իր

գործի մեջ հմուտ մասնագետ, հարգվել ու գնահատվել աշխատանքային կոլեկտիվ-

ների կողմից:

Նա ծնողասեր էր, բարի ու հոգատար հայր և լավ ամուսին: 

        Ռոբերտ Դավթյանը մահացել է 2010 թվականին:

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։