ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԻՀՐԴԱՏ ՆԱՎԻԿԻ

ՄԻՀՐԴԱՏ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

      Միհրդատ  Նավիկի  Հարությունյանը ծնվել է 1947 թվականին ՀՀ Կոտայքի մարզի

Գեղաշեն գյուղում (նախկինում՝ Հրազդան):

      1954-1955 ուսումնական տարում ընդունվել  և 1965-1966-ին ավարտել է Գեղաշե-

նի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանը. նա դպրոցի առաջին ոսկե մեդալակիրն է:

      1965-1970 թվականերին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարա-

նի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը գերազանցության դիպլոմով:

      1970-1973 թվականներին սովորել է ԽՍՀՄ  ԳԱ տնտեսամաթեմատիկական

ինստիտուտի ապիրանտուրայում: 1975 թվականից տնտեսագիտական գիտություն-

ների թեկնածու է:

      1975 թվականին գիտական աշխատության համար նա ճանաչվել է երիտասարդ

գիտնականների համամիութենական մրցույթի հաղթող:

      1969-1973 թվականներին համատեղության, իսկ 1974-ից հիմնական կարգով

նա աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում սկզբում որպես հաշվառիչ,

կրտսեր գիտաշխատող, հետո՝  ավագ գիտաշխատող,  ապա՝  բաժնի վարիչ:

      1980 թվականից  աշխատում է Երևանի պետական տնտեսագիտական համալսա-

րանում. 1980-1984 թվականներին եղել է դոցենտ, 1984-1991-ին՝ ամբիոնի վարիչ, իսկ

1991-2006 թվականներին՝  ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 2006-

2011-ին՝ պրոֆեսոր: 2011թվականից Միհրդատ Հարությունյանը դարձյալ աշխատում

է նույն բուհում որպես ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: 1981-ից  նա

ավագ գիտաշխատող  է, 1984-ից՝ դոցենտ, 2006-ից՝ պրոֆեսոր:

       Միհրդատ Հարությունյանը  հեղինակ է 60-ից  ավելի գիտական ու  գիտամեթո-

դական աշխատությունների: Մեծ է վաստակաշատ տնտեսագետի գիտական մտքի

ներդրումն ու ավանդը ժողովրդական տնտեսության և բուհի ուսանողության կրթու-

թյան գործում:

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։