ՄԿՐՏՉՅԱՆ ԱԳԱՊԻ ՍԵՅՐԱՆԻ
ԱԳԱՊԻ ՄԿՐՏՉՅԱՆ
Ագապի Սեյրանի Մկրտչյանը ծնվել է 1956 թվականին ՀՀ Կոտայքի մարզի
Գեղաշեն գյուղում ՝ մանկավարժի ընտանիքում:
1962-ին ընդունվել և 1972-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը գերազանց
գնահատականներով:
1973 թվականին ընդունվել է Երևանի Վ. Յա. Բրյուսովի անվան ռուսաց և օտար
լեզուների ինստիտուտ: Գերազանց առաջադիմության համար բուհի ղեկավարու-
թյունը 1975 թվականին նրան գործուղել է Գերմանիա՝ շարունակելու ուսումը Ենայի՝
Շիլլերի անվան համալսարանում:
1975-1979 թվականներին սովորել և ավարտել է այդ բուհի ռոմանո-գերմանա-
կան ֆակուլտետը:
1985-1987-ին սովորել և ավարտել է Գերմանիայի ՄայնիՖրանկֆուրտի համալ-
սարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետը:
Այժմ ռուսաց լեզու և գերմաներեն է դասավանդում Վիսբադենի գիմնազիայում:
Աշխատանքին զուգահեռ զբաղվում է հայագիտական աշխատանքով:
Երկար տարիներ նա Գերմանիայի Հեսսենի երկրամասի հայ համայնքի ղեկավար-
ներից մեկն է:
Ագապի Մկրտչյանը կատարել է բազմաթիվ թարգմանություններ, գերմանական
մամուլում հանդես է գալիս Հայաստանի ու հայ ժողովրդի մասին հետաքրքիր ու բազ-
մաբովանդակ հոդվածներով: Հայերենից գերմաներեն է թարգմանել Պարույր Սևակի
բանաստեղծություններից, որոնք լույս են տեսել «Համաշխարհային գրականություն»
մատենաշարով:
Այսօր էլ նա ապրում և աշխատում է Գերմանիայում՝ միաժամանակ զբաղվելով
գիտական եռանդուն աշխատանքով: