Խաղահրապարակը դարձավ իրականություն

Խաղահրապարակը դարձավ իրականություն

Ավարտվեցին խաղերի տեղադրման և տարածքի բարեկարգման աշխատանքները:
Գարնան հետ կշարունակվեն գազոնների կանաչապատման և ծառատնկման գործընթացները:
Մեր փոքրիկները 2018թ-ին սիրելի դպրոցի կողմից ստացան լավագույն նվերը, որի մասին երազել էին 2012 թ-ից,երբ դպրոցում հիմնվեց նախակրթարան: Նախակրթարանը լավագույն հնարավորությունն է նախադպրոցական ուսումնական հաստատություն չունենալու պայմաններում իրականացնելու այլընտրանքային, մեկամյա նախադպրոցական կրթություն և ապահովելու դպրոց հաճախող առաջին դասարանցիների պատրաստվածությունը, սոցիալականացումը:
Նախակրթարանում և տարրական դասարաններում ակտիվ հանգստի կազմակերպումը խաղահրապարակի խաղային և սպորտային հավաքածուների վրա միանշանակ կապահովի իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացում և հետաքրքրություն ու սեր դպրոցի հանդեպ:
Հեղինակություն © 2019 School: Բոլոր իրավունքները պահպանված են: