Ամառային դպրոց գերմաներենի կրթական ծրագրի շրջանակներում

 

 

Ավստրիայի կրթության նախարարության հետ համագործակցության շրջանակներում 2018 թվականի փետրվարից մինչև մայիսի վերջը (ավագ դասարաններում դասընթացներ), իսկ հունիսի 25-ից - հուլիսի 5-ը (ամառային դպրոց) հյուրընկալել էինք ավստրիացի մագիստրանտ, գերմաներեն լեզվի ապագա ուսուցչուհի Կառլա Ռուպրեխտին: Նրա կարծիքով այդ դասընթացները հաջողված էին, քանի որ սովորողները շատ ոգևորված ու ակտիվ էին:Դասընթացի վերջում աշակերտների ստացած գիտելիքները ամփոփելու համար Կառլա Ռուպրեխտի կողմից տրվեց  ամփոփիչ թեստ: Լավագույն և ակտիվ սովորողները (շուրջ 25 աշակերտ) պարգևատրվեցին Ավստրիայի կրթության նախարարության  կողմից շնորհված հավաստագրերով: Համագործակցությունը փոխադարձ է, շարունակական  և  ակնկալիքներով լի`ի շահ մեր դպրոցի աշակերտների:

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։