Հեքիաթն է կանչում

 

 

Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում այսօր մեր մանկության <<Հեքիաթն էր կանչում>>:2-րդից 4-րդ դասարանների դասվարների նախաձեռնությամբ բեմադրվել էին հայ մանկագիրների հեքիաթները, որոնք իրենց խորհուրդը հանդիսատեսին փոխանցեցին ժամանակակից շնչառությամբ: Դահլիճում թևածում էր բարության շունչը. մեր դպրոցի սաները բեմական հրաշալի դեկորացիաների միջոցով, ճկուն խաղով հանդիսատեսին էին հասցնում հեքիաթների բարոյադաստիարակչական խրատները:

 

Բեմադրությունները եզրափակեցին 4-րդ <<Բ>> դասարանի աշակերտները, որոնք ներկայացրին <<Колобок>> հեքիաթը ռուսերենով:Հեքիաթի բեմադրման հեղինակն էր ռուսաց լեզվի ուսուցչուհի Տաթևիկ Մանթաշյանը:

Տնօրեն Նաիրա Բաբայանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, դասվարներին և աշակերտներին, նշելով, որ դպրոցում տեղի ունեցավ ևս մեկ հաջողված միջոցառում, որը տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Զոյա Գևորգյանի, սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Անժելա Գինոսյանի, երաժշտության ուսուցիչ Արմեն Կիրակոսյանի, կերպարվեստի ուսուցիչ Արտաշես Հովհաննիսյանի, դասվարների, աշակերտական խորհրդի անդամների համատեղ, կազմակերպված աշխատանքի արդյունքն էր:

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։