"Ա" տառի շնորհանդես

2017 թվականի հոկտեմբերի 19-ը յուրահատուկ խորհուրդ ուներ Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյնաի անվան միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիների համար:Աշնանային ջերմ օրվան միախառնված էին աշակերտների բարձր տրամադրությունը և մեծ ոգևորությունը:Մեր ամենակրտսեր  դպրոցականները մասնակցում էին <<Ա>> տառի շնորհանդեսին:
IԱ դասարանի աշակերտները հանդիսավորությամբ նշեցին <<Ա>> հնչյուն տառի <<ծնունդը>>: Դասի ընթացքում փոքրիկները ակտիվորեն արտահայտեցին իրենց գիտելիքները:<<Ա>> հնչյունի ուսուցումն իրականացվեց՝ հագեցած երգ ու պարով, հանելուկների խառնաշփոթով:
Բեմականացման միջոցով հերոսները՝ արջը,աղվեսը,աքաղաղը գտան այբբենարանի ոսկե բանալին,որով մուտք գործեցին տառերի զարմանահրաշ աշխարհը:
Բաց դասն ուներ կուռ կառուցվածք,հագեցած էր հանելուկներով,երգերով, մեծ Մաշտոցին նվիրված բանաստեղծություններով:
Իրական տոնը շարունակվեց նաև  IԲ դասարանում:Նրանք մասնակցեցին տառաշենցի Այբբենիկի ծննդյան տոնին,հաղթահարեցին փորձություններ և ձեռք բերեցին Տառաշեն քաղաքի բանալին:Բացելով այդ քաղաքի դուռը՝ նրանք ծանոթացան 1-ին փողոցի 1-ին տան բնակչին՝<<Ա>> տառին,որը հանդես եկավ արծվի տեսքով:Այնուհետև <<Ա>>-ն դասեցին ձայնավորների շարքին,ծանոթացան նրա տպագիր և ձեռագիր տեսքին:Երեխաները դասի ընթացքում երգեցին,արտասանեցին ,<<Ա>> տառով բազմաթիվ բառեր կազմեցին,կատարեցին խմբային աշխատանք:Վերջում <<Ա>> տառով թխվածքաբլիթներ բաժանվեցին սովորողներին:
Աշակերտները երդվեցին,որ լավ կսովորեն գանձերի գանձ հայոց լեզուն:
Գիտելիքների խորհրդավոր աշխարհում <<Ա>> տառի մուտքը սովորողների համար վերածվեց հրաշալի տոնի,որը նրանք երկար կհիշեն:

let1 let2 let3 let4
let5 let6 let7 let8
let9 let10 let11 let12
Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։