Համապետական շաբաթօրյակ Գեղաշենի միջնակարգ դպրոցում

       Այսօր՝ 2017թվականի հոկտեմբերի 21-ին, Գեղաշենի  Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում տիրում  էր աշխատանքային տրամադրություն: Դպրոցում էին բոլորը՝ ուսուցիչներ,աշակերտներ, ծնողներ,որոնք հենց ժամը իննից «Առավել մաքուր և բարեկարգ դպրոց» նշանաբանով, ուրախ և եռանդուն սկսեցին շաբաթօրյակը:
     Բոլոր դասարանների աշակերտներն ընդգրկված էին դպրոցի բակի և դասասենյակների մաքրման աշխատանքներին: Ցածր դասարանների աշակերտների ծնողները, ուսուցիչները, դասղեկները մաքրեցին դասասենյակները: Բարձր դասարանների տղաները մաքրեցին դպրոցի բակը, բակամերձ տարածքը, ֆուտբոլի դաշտը՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Անդրանիկ Թադևոսյանի և զինղեկ Գարիկ Հովհաննիսյանի հսկողությամբ:
  Աշխատանքներն ավարտելուց հետո նույն ոգևորությամբ աշակերտներն իրենց ուսուցիչների հետ արդյունքը ներկայացրերին տնօրեն Նաիրա Բաբայանին:

 

shab1 shab2 shab3  
       
       
Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։