Զրույց-հանդիպում անկախության թեմայով

     ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում 2017 թվականի հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ զրույւց-հանդիպում 10-11-րդ դասարանների աշակերտների և նրանց ծնողների հետ՝ հոգևոր աջակցություն ընտանիքներին <<Ազատություն>> թեմայով: Հանդիպումը կազմակերպել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղանի հայաստանյան ներկայացչությունը Մայր Աթոռ ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ համատեղ:
      Զրույցն  անցկացրին քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Աբովյանի և Նաիրիի տարածաշրջանների պատասխանատու Ջուլիետա Ասատրյանը,Աբովյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Զոհրաբ քահանա Մանասյանը:Զրույցի շրջաններում խոսեցին <<Ազատություն>> բառի,հասկացության մասին,բացատրեցին նրա աշխարհիկ և հոգևոր ընկալումները՝ շեշտելով այն հանգամանքը,որ ազատությունը աստվածային պարգև է և կարևոր է ճիշտ գնահատել ազատության սահմանները և այն տարբերել սանձարձակությունից: Աշակերտներն ակտիվորեն մեկնաբանեցին և քննարկեցին առաջադրված առակները, իրավիճակները՝ ուրվագծելով ազատության սահմանները: 
      Հանդիպումն ուսանելի էր,նպաստում էր քրիստոնեական դաստիարակությանը և բարոյական արժեքների պահպանմանը:
             Ջերմ մթնոլորտում և ակտիվ համագործակցությամբ տեղի ունեցավ հանդիպումը նաև ծնողների հետ,որտեղ կարևորվեց ազատությունը ՝ որպես ճիշտ և արդյունավետ դաստիարակության անհրաժեշտ պայման,համերաշխությունը՝ որպես կայուն ընտանիքի գրավական:
           Կազմակերպիչները հայտնեցին,որ հանդիպումները լինելու են շարունակական:

 

 

meet1  meet2 meet3 
meet1  meet2  
Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։