Միջոցառում-սպորտլանդիա

    Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում միջոցառում-սպորտլանդիա էր՝նվիրված Հասաստանի  անկախության 26 ամյակին:
     26 տարի առաջ սեպտեմբերի 21-ին Խորհրդային Հայաստանի  քաղաքացիները պատմական որոշում կայացրին՝ անկախությունն ընտրելով որպես միակ  հնարավոր կարգավիճակ և երկրի զարգացման անշեղ ուղի:
      Հայաստանի պատմության լուսավոր  էջերից մեկը՝Անկախությունը,և դրա դիմաց վճարված գինը ազգային գիտակցության և գաղափարախոսության մեջ վեր է բոլոր տեսակի արժեքներից:Անկախության հռչակագիրը եկավ հավերժացնելու ազգերի մեջ հայի լինելիությունը՝ դառնալով այն կարևոր կռվանը,որով հավասարը հավասարի իրաքվունքով Հայաստանի անկախ Հանրապետությունը աշխարհի պետությունների կողքին գրավեց իր արժանի տեղը:Միջոցառում-սպորտլանդիան կազմակերպել էին պատմության ուսուցչուհի Շահանե Հարությունյանը և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Անդրանիկ Թադևոսյանը:
   Սպորտային անզիջում պայքարը ընթանում էր 8-րդ  <<Ա>>   և <<Բ >> դասարանների միջև: Խաղերի միջև,արդյունքների ամփոփման ժամանակ,դպրոցի ավագ դասարանների աշակերտները հանդես եկան պատմական ակնարկով,հայրենասիրական երգերով և խրոխտ պարով:
        Դիտարժան միջոցառումն ավարտվեց  խաղաղ՝ոչ –ոքի հաշվով:

 

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։